ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է բարերար և գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
«Սիրելի Սամվել Սարգսի,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Ձեր կյանքը թևակոխել է ուժի լրջագույն փորձությունների ժամանակաշրջան։ Բայց մենք բոլորս՝ Ձեր ընկերները, գիտենք, որ Դուք անծանոթ չեք փորձություններին։ Դուք ազնիվ, առատաձեռն, Ռուսաստանը և Հայաստանը սիրող մարդ եք։
Մեր մտքերը Ձեզ հետ են, որտեղ էլ որ լինեք՝ ազատության մեջ, թե բանտում։ Մեր հավատն այն է, որ կապանքները կընկնեն, և արդարությունը կհաղթանակի։ Դուք բեռ եք վերցրել ամբողջ Հայաստանի, ժողովրդի, հավատի համար։ Օրեցօր խորանում է Ձեր և խղճի դեմ գնացողների մեղքը: Համոզված եմ, որ դրանց ժամը չափված է։
Հարգանքներով՝ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ռուս-հայկական Լազարյան միջազգային ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլին», — ասված է շնորհավորական ուղերձում:
Alpha News