Եվրամիության առցանց գագաթնաժողովը հաստատեց, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացման ռազմավարությունը ձախողվել է, Ուկրաինայի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, և այդ երկրի անդամակցությունը ԵՄ-ին նրան անվտանգության որևէ երաշխիք չի տա: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ երկրների ղեկավարների խորհրդակցությունից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր կայացավ Եվրոպական միության անդամ 27 երկրների ղեկավարների հանդիպումը։
1. Հաստատվեց, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը կարողացավ նվազեցնել միայնԹրամփի և Պուտինի հանդիպումը։
2. Հաստատվեց, որ Ռուսաստանի մեկուսացման ռազմավարությունը ձախողվել է։
3. Հաստատվեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմաճակատում, միայն դիվանագիտական ջանքերը կարող են լուծել այն։
4. Հաստատվեց, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը նրան անվտանգության ոչ մի երաշխիք չի տա, ուստի անդամակցությունն ու անվտանգության երաշխիքները կապելն անօգուտ է և վտանգավոր»,-գրել է Օրբանը Facebook-ի իր էջում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ծայրահեղական է ճանաչվել):
Նշենք, որ Հունգարիայի վարչապետն այսօր մասնակցել է Եվրոպական միության առցանց գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա