Փաշինյանն ու Փեզեշքիանը համատեղ հայտարարություն ստորագրեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն ստորագրեցին։

Պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների համապատասխան պետական մարմինների միջև ստորագրվեցին 10 երկկողմ հուշագրեր.

1. ՀՀ ԱԳՆ–ի և ԻԻՀ ԱԳՆ–ի միջև ստորագրվեց «2025-27թթ–ի քաղաքական խորհրդակցությունների մասին» հուշագիր

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստորագրվեց «Ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ մշակութային ժառանգության և ձեռարվեստի նախարարության միջև ստորագրվեց «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

4. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև «Մասնագիտական կրթության ոլորտում 2025-29թթ–ի համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

5. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև «Քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

6. ՀՀ առողջապահության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվեց «Բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

7. ՀՀ Ազգային արխիվի և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի միջև ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր»,

8. ՀՀ ազգային գրադարանի և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի միջև ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր»,

9. ՀՀ Պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվեց «Թանգարանային համագործակցության փոխըմբռնման հուշագիր»,

10. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կինոյի հիմնադրամի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողականության հարցերի կազմակերպության միջև ստորագրվեց «Կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։

Sputnik Արմենիա