Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում:

Փաշինյան–Փեզեշքիան առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Sputnik Արմենիա