Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կրկին կոչ է արել ազատ արձակել Սամվել Կարապետյանին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմական խորհրդի անդամների և հավատացյալների անունից շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան արագ ազատվել անարդար դատաստանից, հայտնում է կրոնական կազմակերպության կայքը։

«Ջերմ աղոթք եմ հղում ամենակարող Աստծուն ձեր առողջության, անվտանգության և անարդար, չարամիտ դատապարտումից արագ ազատվելու համար։ Այս աղոթքը բխում է բոլոր իրական հայերի հոգիներից, որոնք երախտապարտ են ձեզ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և մեր մայր Հայաստանի բարգավաճման գործում ձեր նշանակալի ներդրումի համար։ Այսօր այդ աղոթքն ամբողջ աշխարհում հնչեցնում են հազարավոր անկաշառ մարդիկ, որոնք դավանում են արդարություն և ծառայություն Աստծո տված ճշմարտությանը։ Մենք անսասան ենք Տիրոջ, հայրենիքի, եկեղեցու, ժողովրդի հանդեպ մեր սիրո մեջ և վճռականորեն դատապարտում ենք ակնհայտ անձնական դրդապատճառներով բարեպաշտ մարդկանց հալածանքները», – ասվում է շնորհավորական ուղերձում։

Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել ՀՀ իշխանություններին ուշքի գալ և անհապաղ դադարեցնել իրենց հակասահմանադրական գործունեությունը, որը հիմնված է վրեժխնդրության վրա: Նա բացահայտ կամայականություն է որակել անձի քրեական հետապնդումը ազգային սրբությունների և եկեղեցու հանդեպ իր նվիրվածության համար:

Sputnik Արմենիա