Չելյաբինսկի ադրբեջանական համայնքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

ՌԴ Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել մուտք գործել ՌԴ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Խանկիշիևը մեղադրվում է էթնիկ անջատողականություն քարոզելու մեջ։

Խանկիշիևը խոշոր գործարար է, զբաղվում է միրգ–բանջարեղենի վաճառքով, ռեստորանատեր է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ-ի, «Ֆրուտ–Հաուզ» ՍՊԸ-ի, «Նար Շարաբ» ՍՊԸ-ի և «Կասպիյ» ՍՊԸ-ի հիմնադիր/սեփականատերն է։ Նա եղել է նաև Չելյաբինսկի մարզային «Ադրբեջան» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահը և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների մարզային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահը։

Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

Sputnik Արմենիա