ՀՀ զինված ուժերում համատարած կրճատումներ են, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Պաշտպանության նախարարությունում և դրա ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որևէ էական բացատրության:
Թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը ցածր աշխատավարձերով, նշել է լրատվականը։
2024 թվականի մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի համար անվտանգության ռիսկերի զգալի կրճատման մասին։ Նա նշել էր, որ «վերջին 5-6 ամիսների ընթացքում մի շարք կարևոր գործողություններ է իրականացրել, և այս փուլում խաղաղության օրակարգի իրագործման ամենակարևոր արդյունքն անվտանգության ռիսկերի զգալի կրճատումն է և անվտանգության երաշխիքների ձևավորման սկիզբը»։
Նույն տարվա նոյեմբերի 12-ին ՊՆ-ն հրապարակել էր բանակի վերափոխման հայեցակարգ, որով առաջարկվում էր անցնել պրոֆեսիոնալ բանակի, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև մեկ տարի և կատարել այլ փոփոխություններ։
Armenia Today