ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստից առաջ։
«Ինչպես ժամանակին բոլորս գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք համատեղ համաձայնագրի ստորագրումը։ Կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման փուլերից մեկն է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին իրականացվող փուլերից մեկը»,– ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ԱՊՀ գծով բարձրագույն մարմինների ավելի լիարժեք նիստեր անցկացնել այդ հանրապետությունների տարածքում։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։
Sputnik Արմենիա