Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի տարածքում Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստին ընդառաջ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նշենք, որ այսօր ժամը 16։00-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում կմեկնարկի «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Նախնական դատալսումների ընթացքում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։