«Դատարանի որոշման հետ համաձայն չեմ, բողոքարկելու եմ վճիռը, որովհետև վստահ չեմ, որ նա 1.6 ամիս անազատության մեջ կմնա, ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխվի»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը։
«Ես իսկապես հույս ունեի, որ արդարադատություն կլինի, բայց հիմա համազվեցի, որ արդարադատություն չկա»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։
News.am