Ի՞նչ է լինելու օկուպացված տարածքների հետ. Փաշինյանի պարզաբանումը

Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպե՞ս են բացվելու հաղորդակցության ուղիները, առաջին հերթին այդ հատվածներում պետք է սահմանագծվի և սահմանազատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Առաջիկայում այս հարցը պետք է մանրամասն քննության առարկա դառնա։ Սա մեզ համար նոր մտահոգությունների դուռ չի բացում։

Շատ են հարցադրումները, թե ինչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները։ Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում, բայց խաղաղության տրամաբանությանն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

News.am