ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը միջազգային զեկույց է ներկայացրել՝ անդրադառնալով ոչ միայն Ադրբեջանի վարած քաղաքականությանը հայոց եկեղեցու նկատմամբ, այլև ՀՀ իշխանությունների արշավն ընդդեմ եկեղեցու։ Այդ մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ զեկույցը ներկայացրել է ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար՝ անդրադառնալով 2 հիմնական հարցի՝ ՀՀ վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ու հոգևորականների նկատմամբ և ադրբեջանական քաղաքականությունը Հայոց եկեղեցու նկատմամբ:
«Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել նախագահին, պետդեպարտամենտի քարտուղարին և կոնգրեսին։ Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից»,- հայտնել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:
Sputnik Արմենիա