Դատախազը 2.6 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի համար

Դատախազը դատարանից պահանջեց վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2.6 տարի ժամկետով, իսկ որպես լրացուցիչ պատիժ նշանակել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1 տարի ժամկետով։

Դատախազը պահանջեց նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնել Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Դարանանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Դատավճիռը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։50-ին։

News.am