Արսեն Ջուլֆալակյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

Արսեն Ջուլֆալակյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին 60-ամյակի առթիվ:

«2008-2016 թթ Սամվել Կարապետյանը եղել է Հայաստանի Ըմբշամարտի Ֆեդերացիայի նախագահ:

Այդ ընթացքում

Երբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին, գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիս

Հատկացվել են միլիոնավոր դոլարներ

Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրներն ապահովված են եղել աշխատավարձով, հավաքներով, մրցումներով, պարգևավճարներով:
Նույնը վերաբերում է մարզիչներին

Չնայած այդ տարիներին ըմբշամարտի հավաքականները նվաճել են աշխարհի և մայրցամաքի ամենաբարձր տիտղոսները, երբեք չի փորձել այն վերածել անձնական փիառի: Ավելին, հանրության ծանրակշիռ մեծամասնությունը չի էլ իմացել, թե ով է գլխավարում ֆեդերացիան

Երբեք չի ներգրավել մարզիկներին և մարզիչներին քաղաքական գործընթացների մեջ, չի եղել ճնշում նրանց վրա:

Ամեն բան համեմատության մեջ է ճիշտ»,- գրել է նա:

Alpha News