ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ դիմումն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազությունում

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնադիրվում է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպության կողմից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված դիմումը՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր Դատախազությունից։

Ավելի վաղ, «Հետքը»՝ հղում անելով middleesteye.net-ին, գրել էր, որ Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ և փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների»: