Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Արոնյանը 3 միավորով առաջ է անցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
Լավագույն եռյակն, այսպիսով, ունեցել է հետևյալ տեսքը.
– 1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
– 2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
– 3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ։
Նշենք, որ «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 175 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողին բաժին է ընկել 40 հազար դոլար։
Sputnik Արմենիա