Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսին ցանկացել է տեսակցել կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն համապատասխան միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քննիչ Վաչե Մխիթարյանը հուլիսի 14–ի իր որոշմամբ մերժել է միջնորդությունը, թեև դրա համար որևէ հիմք չի ունեցել:
«Կաթողիկոսի հանդիպումը որևէ կերպ չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քննությանը»– ընդգծեց Սարգսյանը։
Sputnik Արմենիա