Логотип

Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Փաշինյանի և Ալիևի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած հանդիպումը։ Այս մասին Մակրոնը գրառել է X-ում։

Մակրոնը նշել է, որ Էրդողանի հետ զրույցում քննարկվել է միջազգային իրավիճակը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։

«Մենք քննարկել ենք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո կայացած՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հետ կապված ակնկալիքները», – գրել է նա։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ ձեռք բերված առաջընթացը զարգանա, ինչը կհանգեցնի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

Sputnik Արմենիա