Логотип

Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։

Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կհանդիպի արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որպեսզի ամփոփի ՇՀԿ-ի գործունեության արդյունքները, քննարկի կազմակերպության զարգացման և մասնակիցների միջև համագործակցության ամրապնդման ուղիները», – ասել է դիվանագետը։

Նրա խոսքով` բացի Փաշինյանից ու Ալիևից, իրենց մասնակցությունը հաստատել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, Մալդիվների նախագահ Մոհամմեդ Մուիզուն, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիտը, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը և Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը:

Միջոցառմանը հրավիրված է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Sputnik Արմենիա

[center_focus_news]