Логотип

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է շուրջ 100 երեխաների հանգիստը «Ծիծեռնակ» ճամբարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր շուրջ 100 երեխաների հանգիստը Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարում։

Ճամբարը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից։ 2000 թվականին հիմնանորոգումից հետո յուրաքանչյուր տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի և Սփյուռքից հարյուրավոր երեխաներ։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որը համեմված է ազգային և հոգևոր տարրերով։

Alpha news