ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի 2026 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Անկարայում: Այս մասին հայտնել է կազմակերպության կենտրոնակայանի մամուլի ծառայությունը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային այս կարևոր հանդիպումը հյուրընկալելու համար։ Թուրքիան ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից է եղել՝ անգնահատելի ներդրում ունենալով մեր ընդհանուր անվտանգության գործում», – կազմակերպությանը ասել է Ռյուտեն։
«Մեր հաջորդ գագաթնաժողովում առաջնորդները կշարունակեն աշխատել ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ, արդար և արդյունավետ դաշինք դարձնելու ուղղությամբ, որը պատրաստ կլինի դիմակայել մեր անվտանգությանը սպառնացող կարևորագույն մարտահրավերներին», – ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Բրյուսելում հիշեցրել են, որ Թուրքիան երկրորդ անգամ է հյուրընկալում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ 2004 թվականին Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո։
News.am