ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները ներխուժել են Դոնալդ Թրամփի 2017-21 թվականների նախագահության ժամկետում նրա՝ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի տուն։ Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի պաշտոնյային։
«ՀԴԲ գործակալները այսօր առավոտյան ներխուժել են Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի տուն, որը գտնվում է Կոլումբիայի դաշնային օկրուգում։ Գործողությունը կատարվել է ազգային անվտանգության հետ կապված բարձր մակարդակի հետաքննության շրջանակներում», – նշում է թերթը։
Նշվում է, որ հետաքննությունը վարվում է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հրամանով։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»՝ հավելելով, որ ՀԴԲ գործակալները կատարում են տրված առաջադրանքը։ Ընդ որում, Բոլթոնի վերաբերյալ հետաքննության մասին նա ոչինչ չի ասել։
Sputnik Արմենիա