Логотип

Հայտնի է` ինչու է ձերբակալվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է, որ «ՀայՓոստ» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը ձերբակալվել է։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Աբրահամյանը ձերբակալվել է և կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք` ըստ թերթի` Աբրահամյանը ձերբակալվել է երեկ` օգոստոսի 21-ին։

[center_focus_news]