Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձին։ Վերակենդանացնելով հոգևորությունը, հասարակության մեջ պահպանելով խաղաղությունն ու համերաշխությունը՝ Դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», — ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ ազնիվ ու նվիրական ծառայության մեջ:
Alpha News