Логотип

Լավրով. ՌԴ-ն համաձայնել է ճկունություն ցուցաբերել Թրամփի որոշ կետերի հարցում

Մոսկվան համաձայնել է ճկունություն ցուցաբերել Ալյասկայի գագաթնաժողովից հետո ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջարկած մի շարք կետերի շուրջ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Թրամփը Անքորիջից հետո մի քանի կետ է առաջարկել, որոնց համամիտ ենք, իսկ դրանցից մի քանիսի շուրջ մենք համաձայնել ենք որոշակի ճկունություն ցուցաբերել», – ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

News.am

[center_focus_news]