Логотип

Իրանում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ ոստիկան

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ոստիկանական պարեկախմբի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է հինգ ոստիկան։ Այս մասին հաղորդում է Fars-ը։

«Մեկ ժամ առաջ ահաբեկիչները հարձակվել են Խաշ-Իրանշահր ճանապարհին գտնվող ոստիկանական երկու պարեկախմբի վրա… Հարձակման արդյունքում զոհվել է հինգ ոստիկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրավապահ մարմինները զինյալներին բռնելու համար միջոցներ են ձեռնարկում։

Sputnik Արմենիա

[center_focus_news]