Իրանը լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim»-ը։
Զորավարժությունների հիմնական փուլը՝ «Sustainable Power 1404»-ը, սկսվել է օգոստոսի 21-ին։ Ափից և ռազմածովային ուժերի նավերից տարբեր տեսակի ծովային նշանակության թևավոր հրթիռներ են արձակվել («Նասիր», «Քադիր»)։
Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային ուժերի վերջրյա և ստորջրյա նավեր, ավիացիայի, ափամերձ հրթիռային բազաների և էլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ։ Սա Իսրայելի հետ պատերազմից հետո առաջին խոշոր զորավարժությունն է։
Sputnik Արմենիա