Логотип

Դիլիջանի թունելը մոտ 3 օր փակ կլինի

Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ը։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ դա պայմանավորված է թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով։

Տեղեկացվում է, որ մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00։

Sputnik Արմենիա