Логотип

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

«Պատգամավորը համապատասխան դիմումն արդեն ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին»,– Sputnik Արմենիային հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից։

Լուրեր են պտտվում, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Նարեկ Մկրտչյանն էլ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան (Լիլիթ Մակունցի փոխարեն):

Հիշեցնենք` Արսեն Թորոսյանը 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարարն էր, 2021թ. հունվար–հուլիս ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

2021թ. հունիսի 20-ին նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: