Логотип

Արա Աբրահամյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ Նորին սրբության ծառայությունը նշանավորվել է հոգևոր ավանդույթների և քրիստոնեական արժեքների պահպանմամբ, եղածների պահպանման և նոր տաճարների կառուցման աննախադեպ ջանքերով:

Նա իր անվերապահ զորակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև։

Արա Աբրահամյանը Գարեգին Բ-ին մաղթել է ոգու արիություն և երկար տարիների քահանայապետական ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու և հայ ժողովրդի:

Sputnik Արմենիա

[center_focus_news]