«Մեծացնում ենք մեր» ռազմական ներուժը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո աճել է ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի թիվը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ մատակարարվել են ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, հրետանային նոր համակարգեր, պայմանագրեր են կնքվել մարտական նոր ինքնաթիռների գնման համար, իսկ եղածներն արդիականացվել են։
«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղն ինչ կլինի»,- ասել է նա։
Ասյօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը չի նախատեսում զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը 2026 թվականի պետական բյուջեում։
Armenia Today