Վաշինգտոնյան հռչակագրից հետո ընկած ժամանակահատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան ոչ միայն չի փոխել հակահայկական հռետորաբանությունը, այլ նաև նույն ինտենսիվությամբ առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» կեղծ անվանումը։
Այսօր, մասնավորապես, Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները տարածում են տեղեկատվություն, որ Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը։
Կարծում եմ, ոչ մի կասկած չի կարող լինել, որ դա արվել է հենց Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից և շարունակությունն է Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմի։
Վարդան Ոսկանյան, իրանագետ
Verelq.am