Կարսից դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դիլուջու երկաթուղու կառուցումը կսկսվի օգոստոսի 22-ին, հաղորդում է «Вести Кавказа»-ն։
Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթուղու կառուցումը կսկսվի օգոստոսի 22-ին։ Շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա Իգդիր քաղաքում, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Հաղորդվում է, որ երկաթուղին կդառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս։
Տրանսպորտային զարկերակը նախատեսված է Թուրքիայի արևելքում լոգիստիկայի բարելավման համար։ Ճանապարհը նաև կարևոր աշխարհառազմավարական նշանակություն կունենա։
Նախագծի իրականացման համար կհատկացվի մոտ 2,4 միլիարդ եվրո։ Երթուղու երկարությունը կկազմի 224 կմ։
News.am