Логотип

Լուկաշենկո․ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց. համոզում են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական գործընթացներում, հաղորդում է Белта գործակալությունը։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկն ընդլայնում է առևտրային հարաբերությունների աշխարհագրությունը և նոր շուկաներ է բացում երկրների համար։

Բելառուսի նախագահը վստահ է, որ դա նշանակալի ներդրում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հիմքի ձևավորման գործում, որը կամրապնդի բոլոր մասնակիցների տնտեսական անվտանգությունը։

«Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ ուղին։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Համոզում են։ Հենց դա է մեզ անհրաժեշտ առաջին հերթին»,- շեշտել է Լուկաշենկոն։

168.am