Логотип

Թանդիլյանը նամակ է գրել Թրամփին` բարձրացնելով Բաքվում պահվող հայ գերիների հարցը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Նամակը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Նամակի սկզբում Թանդիլյանը երախտագիտություն է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված Թրամփի վերջին ջանքերի համար: Հետո նա անդրադարձել է հայ գերիներին, որոնք այս պահին գտնվում են Բաքվի բանտերում։

«Արցախի նախկին առաջնորդներն ու աշխարհահռչակ հայ բարերար Ռուբեն Վարդանյանը շուրջ երկու տարի ապօրինի պահվում են Բաքվի բանտերում` խախտելով միջազգային իրավունքը: Նրանց ազատ արձակումը շարունակում է մնալ կարևորագույն մարդասիրական հարց ՝ կապված ավելի լայն և անկեղծ խաղաղ գործընթացի հետ»,– գրել է նա։

Թանդիլյանը կոչ է արել Թրամփին օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահից հրատապ այս խնդրի նկատմամբ ուշադրության համար:

Մանե Թանդիլյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ։

Sputnik Արմենիա