Ֆրանսիայի նախագահը նշել է Թրամփի և Զելենսկու բանակցությունների նպատակը

Վաշինգտոնում երկուշաբթի օրը կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների նպատակը Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև միասնական ճակատ ցուցադրելն է, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը։

«Եթե մենք այսօր թուլություն դրսևորենք Ռուսաստանի հանդեպ, ապագա հակամարտությունների հիմքը կդնենք»,- ասել է նա։

Ըստ Ֆրանսիայի նախագահի, Կիևի դաշնակիցները կիրակի օրը կայացած «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանն ուզում էին տևական խաղաղություն Ուկրաինայում և երկրի տարածքային ամբողջականության հարգում։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Վլադիմիր Զելենսկին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ։

Իսկ երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, Սպիտակ տանը կկայանան Ուկրաինայի նախագահի բանակցությունները Թրամփի հետ։ Նրանց կմիանան նաև եվրոպացի առաջնորդները։

News.am