Պրոֆեսոր Սկուրլատով. Ադրբեջանը պետք է պատժվի

«Ադրբեջանը պետք է պատժվի։ Ինչպես և մյուս «թզուկները», որոնք համարձակվել են իրենց գարշահոտ երախը բացել մեր մեծ երկրի վրա»։ Այս մասին իր Telegram-յան ալիքում գրել է Մասնագիտական նորարարությունների միջազգային համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Սկուրլատովը։

«Ես դողացող արարա՞ծ եմ, թե՞ իրավունք ունեմ։

Ադրբեջանը պետք է պատժվի։ Ինչպես և մյուս «թզուկները», որոնք համարձակվել են իրենց գարշահոտ երախը բացել մեր մեծ երկրի վրա։

Հիշեցնեմ, որ Ալիևը, ոգևորվելով Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտությունից, սկսում է ավելի ու ավելի լկտիանալ՝ ապօրինաբար ձերբակալելով ռուսաստանցի լրագրողներին, այսինքն՝ որպես ահաբեկման ակցիա, նրանց պատանդ վերցնելով, չվախենալով իր պալատին և նավահանգիստներին Իսկանդերների հարվածից։

Որտեղի՞ց նման լկտիություն ոչ մեծ տարածքի կառավարչի մոտ, որն ունի անհասկանալի էթնոգենեզ, և որը ստեղծվել է Լենին-Ստալինի կողմից ԽՍՀՄ շրջանակներում՝ որպես հերթական, հեռանկարում վնասակար ազգային հանրապետություն։

Պատասխանը պարզ է, ինչպես տնտեսական օճառը։

Դեռ ոչ ոք չի չեղարկել Դարվինի էվոլյուցիայի տեսությունը (բայց ոչ կյանքի ծնունդը, որն Աստծուց է)։ Թույլերին ծեծում են, ոտքով խփում և ամեն կերպ վիրավորում։ Այսպիսին է Երկրի վրա օրգանական արարածների կյանքը։ Իսկ քաղաքականությունը (հիշեցի Արիստոտելին՝ «մարդը քաղաքական կենդանի է») ընդհանրապես քնքշախոս տրանսհումանիստների համար չէ։ Այստեղ ամեն ինչ լուրջ է։

Եվ երբ ՌԴ նախագահի, Ռուսաստանի և ռուսաստանցիների նկատմամբ աղաղակող վիրավորանքներին ոչ մի արձագանք չկա, բացառությամբ, օրինակ, մի աներևակայելի բանի, որը վերջերս փոխվարչապետ Օվերչուկն ասաց Հայաստանում «Թրամփի միջանցքի» վերաբերյալ՝ հավանության, բարեկամության, եղբայրության ոգով ՌԴ-ի և Երևանից (?) «ռազմավարական գործընկերների» միջև, ապա արձագանքը երկար սպասեցնել չի տալիս։

Մեզ հիմա նվաստացնում են բոլորը, ովքեր չեն ծուլանում։ Կասեն՝ բա Թրամփը, որը բարձր մակարդակով ընդունեց Վ. Պուտինին Ալյասկայում։ Դե… Թրամփի հետ էլ է պատահում։ Եվ երկրորդ՝ իմանալով շատ ավելի շատ ներքին տեղեկատվություն, չէի ցնծա՝ մնալով այն կարծիքին, որ միայն ռուսական Կիևի միացումը ՌԴ-ին կլինի ոչ միայն տարածաշրջանում խաղաղության հաստատման երաշխիք, այլև մեր երկրի և անձամբ մեր տաղանդավոր նախագահի իրական խոշորագույն աշխարհաքաղաքական հաղթանակը։ Առայժմ, որպես աշխարհաքաղաքագետ, տեսնում եմ, որ նախաձեռնությունը Թրամփի ձեռքում է (սպառնալիքներ, իրական գործողություններ, հանդիպումներ և այլն), ինչը սխալ է։ Մենք՝ Ռուսաստանը, պետք է ակտիվանանք բոլոր ճակատներում արտաքին և ներքին ուղղություններով, հայտարարենք բոլոր ուժերի մոբիլիզացիա՝ ի փրկություն Ռուսաստանի, նրա ինքնիշխանության ամրապնդման, Լեհաստանի հետ սահմանին Հատուկ ռազմական գործողությունում Հաղթանակի և Ներքին դաշտում Փոփոխությունների՝ իշխանության ու ԶԼՄ-ներում կադրային և գաղափարական փոփոխություններով։

«Իսկ փորձել պահպանել այն, ինչն արդեն գոյություն չունի, լավագույն քաղականությունը չէ, որն առաջարկում են Վ. Պուտինին նրա բազմաթիվ խորհրդականները՝ հաճախ կեղծավոր «բարեկամներ»՝ մեջքի հետևում «դաշույնով» և քարը փեշի տակ պահած»։

Ռուսաստանին անհրաժեշտ է որակապես այլ քաղաքականություն՝ դառնալու քաղաքականապես սուբյեկտ երկիր-քաղաքակրթություն, որը ձևական (բայց ոչ գաղափարական) առումով նման է ինքնաբավ ԽՍՀՄ-ին, որին ոչ ոք չէր համարձակվում հրապարակավ «խփել», իսկ մարդիկ երջանիկ էին՝ գտնվելով թեև ոչ լիովին պատշաճ նյութական վիճակում, բայց աշխատանքով, անվճար բժշկությամբ, կրթությամբ, իրավակարգի հուսալի պահպանությամբ, որակյալ մթերքի և հագուստի առկայությամբ, «կոպեկանոց» կոմունալ վճարներով, սոցիալական վերելակներով և աշխարհում հարգանքով. կասկածողներին խորհուրդ եմ տալիս հարցնել իրենց պապիկ-տատիկներին։

Իսկ սկսել առաջարկում եմ, օրինակի համար, Նիսանովի, Աղալարովի և կազմակերպված հանցավոր խմբավորումների մյուս պարագլուխների անվան ադրբեջանական սփյուռքից, որոնք մեղավոր են «Կրոկուսում» ռուսաստանցիների մահվան և Մոսկվայում «Սադովոդ» շուկայի՝ ազգային-մշակութային և բիզնես-քաղաքական կազմավորման բացահայտ ապօրինի «պետություն պետության մեջ» լինելու համար։

Ճանապարհը կհաղթահարի քայլողը։ Բայց եթե պոտենցիալ կատարողների կողմից վախկոտություն կա, ապա մենք պատրաստ ենք տրամադրել արժանի թեկնածուներ Կովկասում նոր հերոս-երմոլովների և կենտրոնական Ռուսաստանում ստոլիպինների դերերի համար։ Փոփոխությունները կարելի է սկսել հենց ինձնից և իմ օգնականներից՝ մեզ վստահելով հասարակության և պետության մեջ հատկապես կարևոր և վտանգավոր «բիֆուրկացիայի կետերը»։

Մենք չենք վախենում աշխատել ի բարօրություն Ռուսաստանի և նրա նախագահ Վ. Պուտինի։ Մենք «հետևակ» չենք, մենք Երաշխավորի «Գվարդիան» ենք։

Թող բարին լինի»,- գրել է Սկուրլատովը։

News.am