Արամ Ա․ Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Խաղողօրհնեքից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնագրին։

«Վերջերս ԱՄՆ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ և վկայությամբ կնքված Հայաստան- Ադրբեջան համաձայնագիրը անկասկած յուրահատուկ երևույթ էր: Հայաստանի գծով հիշյալ համաձայնագրի ունենալիք կարճաշունչ, թե երկարաշունչ, դրական թե բացասական հետևանքների արժևորումը կթոնենք քաղաքական վերլուծաբաններին: Սակայն կուզեմ հիշեցնել, թե Հայաստանը պետք է անդրադառնա, որ միակողմանի զիջումներով պայմանական սկզբունքներով և մանավանդ երկդիմի կետերով լեցուն խաղաղության որևէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնա Հայաստանի համար: Հետևաբար հիշյալ համաձայանգիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի:

Անհրաժեշտ է, որ համաձայնագրի հետ կապված ժողովուրդը ասելիք ունենա: Կուզեմ հիշեցնել,որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:

Արամ Ա-ն նշել է, որ Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից:

Արամ Ա-ն անդրադարձել է նաև գերիների խնդրին և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության մասին և ընդգծել, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու Արցախի ժողովրդի անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:

News.am