Անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին

«Գերան-2» անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին, այս մասին գրում է «Վոյեննի Օսվեդոմիտել» Telegram ալիքը։

Օգոստոսի 17-ին՝ ուշ երեկոյան Օդեսայում պայթյուններ են որոտացել։ Այդ մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, տեղեկացնում է «УНН» (Ուկրաինայի ազգային նորություններ) լրատվական գործակալությունը։ Ըստ մոնիթորինգային ալիքների տվյալների՝ Օդեսայի ուղղությամբ տարբեր կողմերից մինչև 30 հարվածային ԱԹՍ է շարժվում։ Այս տեղեկությունը հաստատել են նաև Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչները։

News.am